125 Տարվա Ավանդույթ

Kempinski ցանցը Եվրոպայի ամենահին հյուրանոցային ընկերություններից մեկն է՝ հիմնված 1897թ․ Բեռլինում: Այն սահմանում է շքեղության պատկերացումը հյուրանոցային ոլորտում։ Ավելի քան 125 տարի Kempinski – ն մի քանի մայրցամաքներում դիմավորում է հյուրերին՝ հյուրանոցային ցանցի ընդլայման համար ընտրելով միայն ամենացանկալի ուղղություններ, խորհրդանշական վայրեր և ժամանակակից ու յուրօրինակ ճարտարապետությամբ շենքեր։

Kempinski հյուրանոցները տասնամյակների ընթացքում եղել են բացառիկ վայր, ուր այցելել են կինոաստղեր, համաշխարհային առաջնորդներ, թագավորական ընտանիքներ, արվեստագետներ, գրողներ և երաժիշտներ։ Kempinski ցանցի հյուրանոցներում ավելի քան մեկ տասնամյակ է՝ հյուրերին ողջունում է խորհրդանշական "Lady in Red"-ը և առաջարկում անհատական սպասարկում ՝ ապահովելով ջերմ հյուրընկալություն։

Slide 0Slide 1Slide 2Slide 3Slide 4Slide 5
cooperation

Ստեղծելով Ապրելակերպ

Artlife Kempinski Residences Yerevan-ը Հայաստանում առաջին և միակ 5 աստղանի բրենդավորված բնակելի համալիրն է Kempinski Group – ի կողմից։ Artlife-ը ստեղծում է նոր ապրելակերպ Երևանում՝ վերասահմանելով շքեղության ստանդարտները։ Artlife – ում ներկայացված են այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են բնակիչների և հյուրերի հագեցած ժամանցը ապահովելու համար։ Համապատասխանելով միջազգային ամենաբարձր չափանիշներին՝ համալիրը սահմանում է նոր նշաձող տեղական անշարժ գույքի շուկայում։

Եվրոպայի ամենափորձառու հյուրանոցային օպերատորը իր 125 տարվա կառավարման փորձը ներդնում է համալիրի զարգացման մեջ՝ սահմանելով շքեղության նոր չափանիշներ Երևանում։ Kempinski Suites – ը հնարավորություն է ընձեռում վարձակալել և վայելել հանգիստը շքեղ համալիրում։ Յուրաքանչյուր սյուիթ հագեցած է կատարյալ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Kempinski – ի փորձառու թիմի ջերմ հյուրընկալությունը, բարձրակարգ սպասարկումը և անհատականեցված ծառայությունները հյուրերի համար կապահովեն անգերազանցելի փորձառություն։

Slide 0Slide 1Slide 2Slide 3Slide 4Slide 5Slide 6

Kempinski - ն Իր Ավելի Քան 125 Տարվա Ժառանգությունը Բերում Է Երևան

Artlife Kempinski Residences – ը հերթական թաղամասը չէ․ այն Հայաստանի նոր այցեքարտն է անշարժ գույքի միջազգային շուկայում։ Այս կոչումը հաստատվեց 2023 թվականի Հուլիսի 7 – ին Ռենշին ընկերության և հյուրանոցային ցանցերի ու բնակելի համալիրների կառավարման ոլորտում առաջատար Kempinski բրենդի միջև համագործակցության պայմանագրի ստորագրմամբ, որով Artlife Kempinski Residences համալիրը բրենդավորվեց ՝ դառնալով Kempinski ցանցի անդամ։

arm
Դիտել
Preloader image
<?xml version="1.0" encoding="utf-8"?> Language <?xml version="1.0" encoding="UTF-8"?> <?xml version="1.0" encoding="utf-8"?>