Սնունդ և խմիչք
Համի արվեստը դառնալու է մեր այցեքաքարտը։ Համալիրն իր շուրջ միավորելու է արևելյան և արևմտյան լավագույն նմուշները՝ այցելուներին առաջարկելով ամենապահանջված ուտեստներն ու խմիչքներն ամբողջ աշխարհից։ Այս ամենը հասանելի կլինի համալիրի կենտրոնական բուլվարում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքի ամենաաշխույժ փողոցները։
Համալիրի կոմերցիոն գոտիներում բնակիչներին և այցելուներին հասանելի կլինեն նաև՝
«Ապրել արվեստի մեջ» մոտեցումն արտացոլված է նաև համալիրի Սպա և Առողջության կենտրոնում, որտեղ հաճախորդներն հնարավորություն ունեն վերալիցքավորվելու ու հասնելու մարմնի և հոգու ներդաշնակության։
Համալիրի կոմերցիոն գոտիներում բնակիչներին և այցելուներին հասանելի կլինեն նաև՝
Գեղեցկություն
և նորաձեվություն
Նորաձևությունը մշտապես եղել է արվեստի ամենաազդեցիկ դրսևորումներից մեկը։ Artlife Kempinski Residences -ը կդառնա Երևանի նորաձևության ձգողականության կենտրոնը՝ բնակիչներին և այցելուներին հնարավորություն ընձեռելով արտահայտելու իրենց յուրահատուկ ճաշակի և ոճի դրսևորումները։
Համալիրի կոմերցիոն գոտիներում բնակիչներին և այցելուներին հասանելի կլինեն՝
Շոփինգն ինքնաարտահայտման ամենահաճելի ձևերից է։ Artlife Kempinski Residences-ում մշտապես ներկայացված և հասանելի կլինեն նորաձևության համաշխարհային ամենահայտնի բրենդները` ձևավորելով Ձեր յուրահատուկ ոճն ու ընտրությունը։
Շոփինգը կդառնա համալիրում Ձեր առօրյայի անբաժան մասը։
Համալիրի կոմերցիոն գոտիներում բնակիչներին և այցելուներին հասանելի կլինեն՝
Artlife Kempinski Residences-ը զարկերակ է արվեստի արտահայտման յուրաքանչյուր ձևի դրսևորման համար։ Համալիրի փոխակերպվող սրահները թույլ կտան Ձեզ վայելել օրվա բոլոր պահերը՝ արևածագից մինչև մայրամուտ՝ տարբեր տեսքով և հնարավությամբ։
Համալիրի կոմերցիոն գոտիներում բնակիչներին և այցելուներին հասանելի կլինեն՝
Եռահարկ ստորգետնյա կայանատեղիի նախագծման ժամանակ հատուկ կարևորություն է տրվել անվտանգությանն ու հարմարավետությանը: Կայանատեղին հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով՝ ներառյալ էլեկտրական մեքենաների արագ լիցքավորման կայաններն ու մասնավոր կայանները։ Համալիրի յուրահատուկ ճարտարապետական ոճը արտացոլված է նաև կայանատեղիում, որի մուտքի հարդարումը իրականացված է սպիտակ մարմարով՝ լրացված փայտե և ոսկե դետալներով։
Artlife Kempinski Residence-ում հաշվի են առնված բնակիչների բոլոր պահանջները առօրյայի բովանդակալից և առավելագույնս հարմարավետ կազմակերպման համար։
Համալիրի կոմերցիոն գոտիներում բնակիչներին և այցելուներին հասանելի կլինեն նաև ՝